Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ի՞նչ ուտել, եթե ցանկանում եք հղիանալ

Ի՞նչ ուտել, եթե ցանկանում եք հղիանալ

Քննարկումներ այն մասին, թե արդյոք սնունդը կարող է որևէ կերպ անդրադառնալ հղիանալու գործընթացի վրա, վաղուցվա պատմություն ունեն: Բնական է` այս հարցի պատասխանը չի կարող ամբողջապես դրական լինել, բայց ապացուցված է՝ որոշակի սննդակարգ կա, որը այնուամենայնիվ կարող է նպաստել հղիանալուն: Հիշարժան է, որ հստակ սննդակարգի պետք է հետևի ոչ միայն կինը, այլև տղամարդը: Ընդ որում' այն մթերքների ցանկը, որ հիմա կնշենք, ինդիվիդուալ է, և այս սննդակարգին հետևելուց առաջ լավ կլինի, եթե ամեն դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

 

Տղամարդկանց սննդակարգը պետք է կազմվի հիմնականում մսից, կարտոֆիլից, բանջարեղենից, թարմ մրգերից: Նման սննդակարգի հետևող տղամարդկանց սերմնաբջիջների մեջ երկու անգամ ավելի շատ սերմ պարունակողները կան, քան այլ սննդակարգով սնվող տղամարդկանց սերմնաբջիջներում:

 

Բացի դրանից, տղամարդիկ պետք է ավելացնեն С վիտամինի կիրառությունը, քանի որ այն վերականգնում է վնասված սերմնաբջիջները: Ցանկալի է նաև, որ օրը 12-15 մգ ցինկ օգտագործեն, քչացնեն ծխելու և ալկոհոլ օգտագործելու քանակությունը:

 

«Միջերկրածովյան» կոչվող դիետան իդեալական է հղիանալ ցանկանող կնոջ համար. այն կոչվում է նաև «Աֆրոդիտեի դիետա»: Դիետան ենթադրում է ձկնեղենի, բանջարեղենի, լոբազգիների շատ կիրառություն: Թույլատրվում է նաև անյուղ կաթնատեսակների որոշակի կիրառություն:

 

Նման սննդակարգի պահպանումը թե' կնոջ, թե' տղամարդու կողմից կբարձրացնի հղիանալու շանսը 40 տոկոսով:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ